ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Լուսանկարում էի երեխաներին (48 ժամ ճանապարհ` մեքենայի բեռնաթափքի վրա` Լաչինի միջանցքով անցնելու համար), և հանկարծ երեխաներից մեկը ինձ խնձոր տվեց: Ես ցանկանում էի մերժել, որովհետև դա նրան ավելի անհրաժեշտ էր, քան ինձ, բայց նրա հայրը և նա ստիպեցին, որ ես վերցնեմ։ Այս մասին գրում է ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով լուսանկարել է Արցախից բռնի տեղահանված և ՀՀ տեղահանված անձանց։
«Սա այն ամենն է, ինչ կցանկանայի գրել այսօր ... Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը ... հույզերից խեղդվելով...»:
--00—ՅՄ