ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։ Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
«Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»,- ասել է Վելայաթին։
Նա նաև զգուշացրել է Միացյալ Նահանգներին՝ չմիջամտել Հարավային Կովկասում զարգացումներին:
--ԼՀ--