ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին խորհրդարանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության վավերացման քննարկումը և լքեցին նիստերի դահլիճը։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը։
Այս պահին քննարկումներին մասնակցում է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որն արդեն հայտարարել է՝ կողմ է քվեարկելու այս նախագծի ընդունմանը։
--00—ՅՄ