ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Շառլ Միշելին հիշեցնեմ, որ հենց ԵՄ-ն Պրահայում և Բրյուսելում գագաթնաժողով հրավիրեց, որտեղ Հայաստանի ղեկավարությունը ԱՀ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս, թեև մինչ այդ տրամաբանորեն հակառակն էին պնդում։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը չի դավաճանել Հայաստանին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին։
Զախարովան նշեց, որ ԵՄ-ն ոչ մի խաղաղություն Հայաստանում չի ապահովի․ «Նրանց գլխավոր խնդիրը ոչ թե Հայաստանի անվտանգությունն ու Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումն է, այլ Բրյուսելի հետաքրքրություններից ելնող հետախուզական մոնիթորինգն ու իրավիճակի սրումը»,-ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ