ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է POLITICO-ի տեղեկատվությունն այն մասին, որ Արցախում Բաքվի ագրեսիայից առաջ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ եռակողմ հանդիպում է անցկացվել։
«Ոչ այնպես, ինչպես նկարագրված է այդ նյութում, այդպես չէ, կան բազմաթիվ անճշտություններ, բազմաթիվ սխալներ, բայց, այո, որոշակի շփումներ Ղարաբաղի հարցով իրոք եղել են»,- լրագրողներին հայտնել է Պեսկովը։
«Բայց սրանք այն բանակցությունները չեն, որոնց մասին այնտեղ գրված է», - հավելել է Պեսկովը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես հայտարարել է լուրը․
«Գաղտնիների մասին չգիտեմ. ԱՄՆ-ն և ԵՄ-ն դիմել են մեզ։ Խնդրել են հանդիպում անցկացնել, նույնիսկ կասեի՝ ինչ-որ շփումներ անցկացնելու համար։ Նախանշվել է հանդիպման նպատակը, և հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Վերջ»։
Հիշեցնենք, որ Politico թերթը գրել էր, որ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները Արցախի թեմայով հանդիպում են անցկացրել Թուրքիայում Ադրբեջանի ռազմական գործողության մեկնարկից առաջ։
--00—ԱՊ