ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն: Այս մասի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա», - նշել է Կոստանյանը։
--00—ԱՊ