Հայաստանը տեսնում է հնարավորություն պայմանագրի չհամաձայնեցված կետերը Բաքվի հետ մոտարկելու հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հայաստանը հնարավորություն տեսնում է՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը Բաքվի հետ մոտարկելու հարցում։ Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Վերջերս ստացանք խաղաղության պայմանագրի տարբերակի ադրբեջանական 11-րդ խմբագրումը, այժմ այն դիտարկում ենք։ Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն մոտեցնել այս տեսակետները։», - մասնավորապես նշեց փոխարտգործնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ