ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պաշտոնական Բաքվի քայլերը՝ ԼՂ բնակիչներին «վերաինտեգրման«» ուղղությամբ։
--00—ՅՄ