ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի փոխարտգործնախարար Յասին Էքրեմ Սերիմին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ուղղությամբ ձեռնարկված վերջին քայլերի մասին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։
Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին նշել է, թե իբր «Հայաստանը հավակնություններ ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»՝ հավելելով, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար «ՀՀ-ն պետք է հրաժարվի դրանից»։
--00—ՅՄ