ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի անոնսը։
Անոնսում Փաշինյանը նշում է, որ շատ կարևոր արձանագրում է, որ Եվրամիությունում Հայաստանի հետ հարաբերությունների հետ խորացման առումով կա կոնսենսուս։
Խոսելով 3+3 ձևաչափով հանդիպման հնարավոր լինելու մասին Փաշինյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք դրան։ Ժամանակին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թեհրանում»։
Խոսելով ռուսսական խաղաղապահ ուժերի Արցախից դուրսբերումից և Հայաստանում հնարավոր տեղակայումից վարչապետը նշեց․ «Եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»։
--00--ԼՀ