ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել Իսրայելից գերեվարված բոլոր անձանց՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Իսրայելի կողմից Գազայի «ամբողջական» պաշարման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հռոմի պապը հայտնել է իր ամենշաբաթյա ընդունելության ժամանակ։
«Ես աղոթում եմ այն ընտանիքների համար, որոնք տեսան, թե ինչպես տոնը վերածվեց սգո օրվա, և խնդրում եմ, որ պատանդներն անհապաղ ազատ արձակվեն», - նրա խոսքերն է վկայակոչում Reuters գործակալությունը։
Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի գործողություններին Իսրայելի պատասխանին, Ֆրանցիսկոս պապն ասել է. «Հարձակման ենթարկվողների իրավունքն է պաշտպանվել, բայց ինձ շատ է անհանգստացնում ամբողջական պաշարումը, որում ապրում են Գազայի պաղեստինցիները, որտեղ նույնպես բազմաթիվ անմեղ զոհեր են եղել»:
--00—ՅՄ