ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
ՌԴ ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին սրացումներով և կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին այսօր իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար։
«Առաջացող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքա-դիվանագիտական միջոցներով: Կատարվածը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-2022 թթ.-ին բարձրագույն մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարմանը վերադառնալու անհրաժեշտությունը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ