ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Արցախը ոչ թե ընկավ, այլ մենք ընկանք, որովհետև երբ մարդիկ հեռանում են Աստծուց, Աստված չի ընկնում, մարդիկ են ընկնում։ Այս մասին 24News-ի եթերում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ժամանակին կար սեր, նվիրում, որի շնորհիվ Արցախը ազատագրեցինք ժամանակին։ Հետո կորցրինք սերը, դարձանք եսակենտրոն, տան պարիսպները ավելի բարձր կառուցեցինք, քան՝ պետությանը», - նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ