ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Երեկ, առանց որևէ ապացույցի, բռնապետ Ալիևը հերթական անգամ կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, թե իբր զինված խմբեր կան, որոնք թաքնվում են Արցախի անտառներում։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Իրականում, այնտեղ ոչ մի զինված և թաքնված մարդ չկա՝ չհաշված ադրբեջանցի ահաբեկիչներին»,-գրել է նա՝ հայտնելով, որ այս պահին Արցախում մնացել են ավելի քան 40 մարդ։
--00—ՅՄ