ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
«Աշխատանքային այցով մեկնում ենք Արցախ։ Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ»: Այս մասին տեղեկանում ենք մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։
Թաթոյանը նշում է, որ այցերը կիրականացվեն ՄԻՊ-ի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:
«Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջս՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա առիթով»: