ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News
Միանվագ 100․000-ական դրամներն այս պահի դրությամբ ստացել են առավել քան 81 000 անձ, նրանց բոլորի գումարները փոխանցվել է։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հիշեցնելով, որ նախորդ շաբաթվա ընթացքում այդ գումարը հատկացվել էր Արցախից բռնի տարհանված 52 600 անձի։
Բաղդասարյանը նշեց, որ մյուսների դիմումները այս պահին մշակման փուլում են։
«Այս գործընթացներին զուգահեռ մենք ականատես ենք լինում, թե ինչպես են, ԼՂ-ից բտնի տեղահանված և հյուրանոցներում ժամանակավոր բնակություն հաստատած, մեր հայրենակիցները տեղափոխվում վարձակալած բնակարաններ»,- ընդգծեց Բաղդասարյանը։
--00--ԼՀ