ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Transfermarkt-ը թարմացրել է ֆրանսիական Լիգա 1-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն․ նրա տրանսֆերային արժեքն անփոփոխ է և կազմում է 180 մլն եվրո։ Ընդհանրապես, ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակում ՊՍԺ-ի 9 ներկայացուցիչ է։
Ինչ վերաբերում է ամենաթանկարժեք կազմ ունեցող ակումբներին, այստեղ, բնականաբար, առաջին տեղում ՊՍԺ-ն է։ Թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գերազանցում է 1 մլրդ եվրոն։ Երկրորդն այդ ցուցանիշով «Մոնակոն» է (344,5 մլն եվրո), երրորդը՝ «Ռենը» (280,5 մլն եվրո)։
Աղբյուրը՝ Armsport.am
--00—ՅՄ