ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,24News
Հոկտեմբերի 16-ին Թուրքիայի նապագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի նախագահ Կիրյակոս Միցոտակիսի հետ:
Թուրքիայի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իսրայելի և Պաղեստինի միջև տեղի ունեցող բախումներին ու մասնավորապես տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Էրդողանը նշելով, որ հիշյալ հակամարտությունը տարածաշրջանի և ամբողջ աշխարհի վրա կարող է շատ վատ հետևանքներ ունենալ, ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է գործունեություն ծավալել հիշյալ հակամարտությանը վերջ տալու համար:
Նա նաև անհրաժեշտ է համարել, որ նաև աշխարհը ուղերձներ հղի և ջանքեր գործադրի այդ առումով:
«Ոչ թե աճող արձագանքները, այլ նվազող քայլերը մեկ պահ առաջ ավելացնելն է ճիշտ»,-ասել է Թուրքիայի նախագահը:
--00--ԼՀ