Գերմանիայի կանցլերն ու Թուրքիայի նախագահը քննարկում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Capture

Ստամբուլում ընթանում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացնում է գերմանական լրատվամիջոցների հրապարակումներից, հանդիպմանը կքննարկվեն ռուս-ուկրաինական հակամարտությունը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև միգրացիայի թեման: 

Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն նաև երկկողմ և տնտեսական հարցեր: Բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։

--00—ՅՄ