ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News
Միայն 2023թ․ հոկտեմբերի 18-ից 28-ը, FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր բոլոր ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ավիաընկերությունից։
Տոմսերը՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից, հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի, Նովոսիբիրսկ քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Միլան, Քիշնև, Դյուսելդորֆ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Թեհրանը, Թբիլիսին, Ստամբուլը, Շարմ էլ Շեյխը, Հուրգադան:
Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2024թ․ մարտի 30-ը, բացառությամբ՝ դեկտեմբերի 21-ից հունվարի 8-ը:
--00—ՅՄ