ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
«Վերջին օրերին ավիատոմսերի բարձր գնի վերաբերյալ մեր կառույցը բողոքներ չի ստացել»,- ասել է ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը:
Անդրադառնալով կարագի, ձեթի, ալյուրի, ձվի բարձր գներին՝ Կարապետյանն ասել է, որ թանկացումները պայմանավորված են համավարակի հետևանքով համաշխարհային տնտեսությունում իրականացվող փոփոխություններով, թանկացել են հիմնականում ներկրվող ապրանքները:
Նա նաև նշել է, որ բարեխիղճ տնտեսվարողների համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններն ավելի լավ պայմաններ են ստեղծում:
--00—ԼՄ