ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Եվրախորհրդարանում Փաշինյանին ուղղված ծափահարությունները վկայում էին միայն մեկ բանի մասին, որ այդ կառույցի անդամներն ուրախացել են Արցախյան հիմնախնդրի «ավարտով»։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը։
Ըստ Արա Սահակյանի՝ որքան էլ որ ընդդիմությունը ցանկանա լցնել բոլոր հրապարակները, միևնույն է՝ այս իշխանությունը չի հեռանալու, որովհետև ունի Արևմուտքի բացարձակ աջակցությունը, իսկ ընդդիմությունը ընդհակառակը՝ չունի ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոնի՝ այդ թվում ռուսական օժանդակություն։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ