ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News
ՌԴ Պետդուման որոշել է անորոշ ժամանակով հետաձգել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատանքային գործունեություն իրականացնելիս ՀՀ վարորդական վկայականների ճանաչման մասին օրինագծի քննարկումը։
«Օրինագծով առաջարկվում է լրացուցիչ նախապատվություններ տալ Հայաստանին, չնայած, որ հանրապետության ղեկավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել ռուսաց լեզվի կարգավիճակի ամրապնդման ուղղությամբ։ Մենք նման որոշումներ ենք կայացրել Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ կապված, քանի որ ռուսաց լեզուն սահմանադրորեն ամրագրված է դրանցում»,- նշել է խոսնակ Վոլոդինը։
--00—ԱՊ