ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրի ընթացքին և մանրամասներ հայտնել․
«Եթե նայենք անցած տարվան, ապա խաղաղության բանակցություններ են տեղի ունեցել մի քանի հարթակում, մյուս կողմին ներկայացվել են կոնկրետ և մանրամասն առաջարկներ ապագա խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ։ Հայաստանը նույնպես Ադրբեջանին է ներկայացրել իր մեկնաբանություններն ու դիրքորոշումը»,- նշել է Էլնուր Մամեդովը։ Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը․
«Մինչ օրս խաղաղության պայմանագրի կետերի մեծ մասը համաձայնեցվել է կողմերի միջև։ Մենք կարծում ենք, որ այն բանից հետո, երբ ադրբեջանական պետությունը Ղարաբաղում լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված իր տարածքների նկատմամբ, խաղաղության համաձայնագրի ձեռքբերման գործընթացը հեշտացավ, և դրա ստորագրման հավանականությունը պետք է մեծ լինի»,-նշել է Մամեդովը։
--00—ՅՄ