ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Հոկտեմբերի 31-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Բուխարեստում հանդիպում է ունեցել Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ:
Այս մասին հայտնում են Ռումինիայում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայությանը ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին։
--00—ԼՀ