Երևանի ավագանու երկու անդամներ հրաժարվել են ավագանու անդամի մանդատից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

ավվ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել էր Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու 2 արձանագրություն։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ Ռոմիկ Մխիթարյանի և  Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Նույն նիստում ԿԸՀ կազմած մեկ այլ արձանագրությամբ, մանդատները տրվել են «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Ռաֆիկի Մկրտչյանին և Հարություն Վարդանի Մանվելյանին։

--00—ԼՀ