ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News
Անկարայում կայացել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Ղազախստանի պաշտպանության նախարար Ռուսլան Ժակսիլիկովի նախ առանձին, ապա ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Քննարկվել են երկկողմ համագործակցությունը ռազմական ոլորտում, մասնավորապես՝ ռազմարդյունաբերական։ Այցի ընթացքում Ժակսիլիկովին ծանոթացել է թուրքական ռազմարդյունաբերական կենտրոնների աշխատանքների հետ։
Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են «2024թ․-ի ռազմական համագործակցության իրականացման ծրագիրը»։
--00—ՅՄ