ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News
Տոկիում կայացած G7-ի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման հետևանքները:
Համատեղ հայտարարությամբ ընդգծվում է․
«Մենք խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից ռազմական գործողության իրականացումից հետո ԼՂ-ից հայերի տեղահանման հումանիտար հետեւանքներից։ Կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել իր պարտավորությունները միջազգային հումանիտար իրավունքի շրջանակում և ողջունում ենք նրանց հումանիտար կարիքների անհապաղ բավարարման ջանքերը, որոնք ստիպված հեռացել են իրենց տներից։
G7-ը աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղության հաստատման քայլերը՝ ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անխախտելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»,-ասված է հայտարարության մեջ։
--00—ՅՄ