ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Թուրքական «Hürriyet» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Հաքանը քննադատել է շրջանառվող այն պնդումները, որոնց համաձայն՝ Պաղեստինի Գազայի հատվածից մեծ թվով փախստականներ են բերվելու Թուրքիա:
Նշենք, որ թուրքական մեդիայում լուրեր են շրջանառվում, որ «Թուրքիա 1 միիոն պաղեստինցի փախստական է բերվելու»։ Այս կապակցությամբ լրագրողը գրել է․
«Թուրքիա 1 միլիոն պաղեստինցի բերելը նշանակում է Նեթանյահույին արվելիք ամենամեծ բարեհաճություն: Նշանակում է հրաժեշտ Պաղեստինի դատին, Գազան թողնել Իսրայելին, իրականացնել Բայդենի (ԱՄՆ նախագահ) երազանքը, երկու պետություն ստեղծելու լուծման սնանկություն և Իսրայելի վայրենության հաջողում»։
Նա նաև նման սցենարի կյանքը կոչումը համարել է պատմության մեջ կրկնվելու այլևս ոչ ունակ մի դավաճանություն:
«Այդ դավաճանության դիմաց նույնիսկ ամենաանհնազանդ իսրայելամետ ռեժիմը չի կարող վճարել»,- հավելել է Հաքանը:
Աղբյուրը՝ Ermenihaber.am
--00—ՅՄ