ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24news
Թուրք լրագրող Ուզայ Բուլութը Twitter-ի իր միկրոբլոգում անրդադարձել է հուլիսի 9-ի առավոտյան Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի Twitter-յան գրառմանը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես Կլաարը հուլիսի 9-ին Հայաստանից Արցախ (Լեռնային Ղարաբաղ) գազի մատակարարման վերականգման լուրերի վերաբերյալ գրել էր. «Լավ է կարդալ, որ այս առավոտ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Խանքենդի/Ստեփանակերտ»:
Սակայն, նույն օրը՝ մի քանի ժամ անց գազամատակարարումը կրկին ամբողությամբ դադարեցվել է։
Բուլութն ի պատասխան ԵՄ ներկայացուցչի հրապարակմանը գրել է. «Վհատեցնում է այն, որ դուք չունեք բավարար խիզախություն ու ազնվություն և ձեր ձեռքերը ծալած հետևում եք, թե ինչպես է Ադրբեջանի մարդասպան բռնապետությունը ջնջում Արցախը: Մի թե՞ սա այն ձևն է, որով դուք ցանկանում եք մտնել պատմության մեջ. որպես խաղաղեցնող վախկո՞տ, ով թույլ տվեց որ ցեղապանություն տեղի ունենա»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ