ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News
Կոնգրեսական Ադամ Շիֆը բանաձև է ներկայացրել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ՝ Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։
Բանաձևը Բայդենի վարչակազմին կոչ է անում՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական պաշտոնյաների դեմ և սահմանափակել Ադրբեջանին ամերիկյան ռազմական և անվտանգության աջակցության 907-րդ կետի օգտագործումը։
--00—ՅՄ