ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Բաքուն կանգ չի առնելու, Հայաստանի մասնատում են ծրագրում, խաղաղության մահախոսականը երգվել է, ամբողջ Հայաստանն են ուզում բնակեցնել քոչվոր թրքալեզու ցեղերով, խոսում են «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Իշխանությունը ապրում է մտածածին աշխարհում, որը գեներացվում է արևմտյան գործընկերների կողմից, ասում են՝ սա էլ զիջեք, տեր ենք, զիջում են, բայց տեր չեն լինում։ Իշխանությունը ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունները տանում է դեպի թշնամանք, ինչը թուրքերի ու ադրբեջանցիների երազանքն է, իշխանությունը կարծում է, որ ի զորու է իրանցիներին ու ռուսներին տարածաշրջանից դուրս հանել»,-ավելացրեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ