Դատարանի կողմից արդարացված Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 մլն դրամ գրավը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Screenshot_9

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 միլիոն դրամ գրավը, որը վճարվել էր որպես խափանման միջոց։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը` Իսրայելում և ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը կալանավորվել էին առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, այնուհետև 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել։

Այնուհետև հոկտեմբերի 27-ին Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

«Ըստ ընթացակարգի, եթե անձի նկատմամբ քրեական հետապնդումն ավարտվում է, և նա արդարացվում է, խափանման միջոցը վերանում է։ Այս դեպքում խափանման միջոց էր ընտրվել 100 մլն դրամ գրավը, որը հետ է վերադարձվել»,- ասաց նա։

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ մասն անջատվել և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:

--00—ՅՄ