Վիրաբյանը նշանակվել է զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

քնն

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Վահան Վիրաբյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Վահան Մարտունի Վիրաբյանի

կենսագրությունը

Ծնվել է 1987 թվականի մայիսի 2-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2013թ. նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2008-2010թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2011-2013թթ. – ՀՀ ՊՆ 55292 զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

2013-2014թթ.– ՀՀ ՊՆ 55696 զորամասի քննիչ, ապա՝ ավագ քննիչ

X-XII.2014թթ.– ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ

2014-2023թթ.– ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ, ապա՝ պետի տեղակալ



Պարգևներ



Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

-00—ԼՀ