ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայաստանի 2024 թվականի պաշտպանական բյուջեի 7 տոկոս աճն ուղղված չէ հարևան երկրների և մասնավորապես Ադրբեջանի դեմ։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ոչ թե պատերազմի, այլ խաղաղության նախապատրաստություն է, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր հարևան պետությունները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք, և այդ առումով մեր զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստություններն անկեղծ չեմ համարում։ Վերջին տաս տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանից միջինում երեք անգամ ավել են եղել և շարունակում են այդպես մնալ»,- նշեց նա։
Վարչապետը ընդգծեց, որ 2024 թ-ին ՀՀ պաշտպանական ոլորտի համար նախատեսվող բյուջեն կազմելու է 555 մլրդ դրամ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ