ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այն մեղադրանքին, որ կառավարությունը որոշ արժեքների նկատմամբ չունի պատշաճ վերաբերմունք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ազգային արժեքներն են Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը։
«Ընդ որում, շատ է խոսվում այն մասին և փորձ է արվում մեզ մեղադրել նրանում, որ մենք որոշ արժեքների նկատմամբ չունենք պատշաճ վերաբերմունք։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես չի արտահայտում իրականությունը։ Եթե որոշ ինստիտուտներում գտնվող մարդիկ իրենք իրենց գործողություններով վարկաբեկում և զրոյացնում են այն ինստիտուտները, որոնք ունեն Հայաստանի ժողովրդի համար ազգային արժեքի նշանակություն, ես չեմ ասի, որ դա կառավարության գործը չի, դա կառավարության գործն է, և մենք, թերևս, պետք է զբաղվենք դրանով, բայց դա կառավարության մեղքը չի։ Սրանում ես համոզված եմ հաստատ»,- ասաց Փաշինյանը։
--00—ԼՀ