ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայաստանի հավաքականի և «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ի ակումբը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը, «Նանտը» ուսումնասիրում է 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորությունը։ Ֆրանսիական ակումբը հարցում է արել «Նիժնի Նովգորոդին» Էդգարի տրանսֆերի արժեքի վերաբերյալ և ստացել պատասխան, որ թիմը պատրաստ է նրան բաց թողնել 3,5 միլիոն եվրոյի դիմաց։
Ըստ աղբյուրի, շատ բան կախված կլինի նաև ֆուտբոլիստի խաղից Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումներում՝ Ուելսի և Խորվաթիայի դեմ:
Նշվում է, որ Սևիկյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև ԲԿՄԱ-ն ու «Կրասնոդարը»։ Այնուամենայնիվ, տրանսֆերը ռուսական ակումբների համար ավելի թանկ կարժենա. «Նիժնի Նովգորոդը» տեղի լիգայի ակումբներից կպահանջի 5,5 միլիոն եվրո:
--00—ԼՀ