ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Ռուս հարձակվող Իվան Իգնատևը տեղափոխվել է Երևանի «Ուրարտու», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
2024 թվականի հունվարին 25-ամյա Իգնատևն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել էր սերբական «Ժելեզնիչար»։ Նա 7 հանդիպում է անցկացրել բելգրադյան ակումբի կազմում և մեկ գոլային փոխանցում կատարել։
Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 600 հազար եվրո։
Իգնատևն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Սոչիում», «Լոկոմոտիվում», «Կռիլյա Սովետովում», «Ռուբինում» և «Կրասնոդարում»:
25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Ռուսաստանի տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։
--00—ԼՀ