Նախնական վարկածով՝ ԵՊՀ-ում հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից․ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_8

ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի մասին գրառում է արել ֆեյսբուքի իր էջում.

 «Հարգելի՛ գործընկերներ,

ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այժմ հրդեհը մարված է, իրականացվում են համապատասխան գործողություններ։

Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

--00—ՅՄ