ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 19, 24News
40-ամյա հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին։
«Ես ստիպված եմ դադարել խաղալը: Այժմ ես ազատ գործակալ եմ, բայց իմ ֆիզիկական վիճակը հեռու է խաղադաշտ վերադառնալու անհրաժեշտությունից: Այժմ ես ժամանակ ունեմ հասկանալու, թե որ ճանապարհով կարող եմ գնալ»,- Կվալյարելայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:
Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը խաղացել է իտալական մի շարք թիմերում, այդ թվում՝ «Նապոլիում» ու «Յուվենտուսում»։
--00—ՅՄ