25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ հեշտ չէ․ Հռիփսիմե Խուրշուդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

l-0x1wh-786x457z-1

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ես ավարտեցի իմ սպորտային կարիերան։ Շնորհակալ եմ իմ հայ ազգին՝ իմ կողքին լինելու, ոգևորելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը։

«25 տարի լինել ծանրամարտում և հրաժեշտ տալ՝ այնքան էլ հեշտ չէ, քանի որ ինձանով է սկսվել կանանց ծանրամարտը Հայաստանում։ 25 տարիների ընթացքում ունեցել եմ հաղթանակներ, պարտություններ, վնասվածքներ, բայց ինձ ուժ են տվել իմ ընտանիքի անդամները և իմ հայ ազգը»,- գրել է նա։

Մանրամասները՝ այստեղ։

--00—ՅՄ