Հունաստանը և Թուրքիան հնարավոր համագործակցության ուղղությունները 15-ից ընդլայնել են մինչև 31-ի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

1124527

Հունաստանը և Թուրքիան հնարավոր երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնել են 15-ից մինչև 31՝ դեկտեմբերի 7-ին Աթենքում երկու երկրների ղեկավարների նախագահությամբ կայանալիք Համագործակցության բարձրագույն խորհրդի նիստից առաջ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Հաղորդվում է, որ ըստ Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Կոնստանտինոս Ֆրագոյանիսի՝ Apogevmatini թերթում հրապարակված հոդվածի՝ երկկողմ համագործակցության դրական օրակարգի թեմաներով դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպումը կլինի այս նախաձեռնության շրջանակներում վեցերորդը։

«Հոկտեմբերի 16-ին Աթենքում կայացած վերջին հանդիպմանը ջերմ մթնոլորտում իմ զրուցակցի՝ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարի հետ հաստատեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ անհապաղ սկսելու մի շարք համաձայնագրերի ստորագրումը կոնկրետ գործողությունների վերաբերյալ, որոնք հասունացել են։ Սկսելով 15 թեմաներից` (երկկողմ համագործակցության) դրական օրակարգը ներկայումս ներառում է 31 թեմա», - գրել է Ֆրագոյանիսը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ