ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել երկրում ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագետները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ըստ լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանների կանչի պատճառը «անօրինական» ֆինանսական գործարքներն են։
ԱՄՆ-ի և Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն առանձին են կանչվել Ադրբեջանի ԱԳՆ, հայտնել է գերատեսչությունը՝ առանց պատճառների ներկայացման:
--00—ԼՀ