ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
Անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյուլնազարյանին պատկանող մսային կիսաֆաբրիկատների արտադրամասում ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
📍չի ապահովվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն,
📍արտադրական շինությունը, որտեղ իրականացվել է սննդամթերքի արտադրությունը սարքավորված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով,
📍բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող միջատապաշտպան ցանց,
📍սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական շինություն,
📍արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։
Մսային կիսաֆաբրիկատների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
--00—ԼՀ