ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
«Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ ազատվել է դատարանի որոշման հիման վրա և դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից։ Նրա խափանման միջոցը փոխվել է գրավով և վարչական հսկողությունով»,-ավելացրեց փաստաբանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։
Հերմինե Միքայելյան
--00—ՅՄ