«Վարդաշեն» ՔԿՀ-ում ատամնաբուժարանից վերադարձված դատապարտյալի մոտ թաքցված բջջային հեռախոս է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

գկֆկ

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ատամնաբուժական կլինիկայից վերադարձված կալանավորված անձ Ա․Հ․-ին: Խուզարկության արդյունքում քրեակատարողական ծառայողները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, որոնք Ա․Հ․-ն թաքցրել էր տաբատի մեջ։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ 

--00—ՅՄ