Հետախուզվողն հայտնաբերվել է․ մեղադրանքը՝ ֆինանսական բուրգի ստեղծում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

հետ

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին ՀԱԹ Բ-2 թաղամասի շինություններից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 59-ամյա Լյուդմիլա Տ.-ն: Նա 2022 թ. մայիսի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՀ