ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի պատիժը խստացվեց։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման։
--00—ՅՄ