Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

photo_2023-12-07_12-41-58

Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը, ստորաբաժանումների աշխատակիցները, մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատությունների աշխատակիցները և անհատ քաղաքացիներ ծաղիկներ խոնարհեցինք Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին։

Այնուհետև ներկաները  Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին   մոմավառությամբ։

--00—ՅՄ