Բերդում 16-ամյա տղան աառաստաղից անցք բացելով՝ մտել է համաքաղաքացու առանձնատուն և գողություն արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

timthumb (1)

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Մոսկվայում բնակվող քրոջ՝ Բերդ քաղաքի առանձնատուն և խառնել իրերը:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Տավուշի բաժին է տարվել 16-ամյա մի պատանի:

Բաժնում նա խոստովանել է, որ նոյեմբերի վերջերին տեխնիկական միջոցի գործադրմամբ առաստաղից անցք բացելով՝ մտել է համաքաղաքացու չբնակեցված առանձնատուն և գողացել էլեկտրական մսաղաց, հյութքամիչ, դաշույն, բաժակներ, ոգելից խմիչքներ, կանացի զարդեր, մեդալներ:

Հայտնել է նաև, որ գողոնի մի մասը թաքցրել է նշված առանձնատան հետնամասում՝ հետագայում տանելու նպատակով, իսկ մի մասը տարել է իրենց տուն:

Գողոնը հայտնաբերվել է:

16-ամյա պատանին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ